Թուրքիայի արևմուտքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմուտքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի նախագահականի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդմամբ՝ 4.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել երկրի արևմտյան հատվածում:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում՝ 7 կմ խորության վրա:

Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկելի է:

Վերջին տվյալներով՝ ավերածություններ և նյութական վնասներ չկան: Մարդիկ չեն տուժել: