
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում 1975-1976 ուս․ տարվա շրջանավարտները հանդիպեցին 50 տարի անց։ 1976 թվականի շրջանավարտները, կեսդարյա ընդմիջումից հետո կրկին վերադարձել էին հարազատ կրթօջախ՝ հիշելու մանկության անփոխարինելի տարիները, ուսուցիչների խոսքերը, ընկերների ժպիտներն ու անցած օրերի ջերմությունը։ Ոմանք երկար տարիներ ապրել են արտերկրում, մյուսները մնացել են հայրենի գյուղում՝ շարունակելով կերտել համայնքի կյանքը։
Հանդիպման ընթացքում ներկաները կիսվեցին իրենց անցած կյանքի պատմություններով, դժվարություններով ու հիշարժան պահերով։ Շրջանավարտները միասին ուղևորվեցին եկեղեցի։ Այնուհետև այցելեցին իրենց հանգուցյալ ուսուցիչների և դասընկերների շիրիմներին՝ խոնարհելով ծաղիկներ։
Շրջանավարտները խոստացան այսուհետ ավելի հաճախ հանդիպել, պահել կապն ու շարունակել դպրոցական բարեկամության ավանդույթը։
Մանրամասները տեսանյութում.
Տեսանյութ՝