Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի 70 տոկոսն իրականացված է. Գախարիա

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի 70 տոկոսն իրականացված է. Գախարիա

Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի նախագծի շրջանակներում Վրաստանի տարածքում ծրագրված աշխատանքների գրեթե 70 տոկոսն ավարտված է:

Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, ով այսօր հանդիպել Է Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին և Ադրբեջանի երկաթգծի ղեկավար Ջավիդ Ղուրբանովին: Երեք երկրների պաշտոնյաներն աշխատանքների ստուգման նպատակով գնացքով երթևեկել են Թբիլիսիից մինչև Կարծախ:

Գախարիան Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերներին շնորհակալություն է հայտնել Թբիլիսի ժամանելու համար:

«Մենք նմանատիպ ստուգում իրականացրել ենք հուլիսին, այն ժամանակ ստիպված էինք ճանապարհի որոշ հատված անցնել այլ տրանսպորտով, այս անգամ մենք կարողացանք հասնել մինչև Թուրքիայի սահման: Վստահությամբ կարելի է ասել, որ արվել է աշխատանքի 70 տոկոսը: Այնուամենայնիվ, անելիքը շատ է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը հայտնի կդառնա մի քանի շաբաթից, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմերը կվերլուծեն ստուգման արդյունքները:

Գախարիայի խոսքերով՝ ըստ նախագծի՝ Ադրբեջանը քիչ անելիք է ունեցել: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ այնտեղ նույնպես իրականացվել է աշխատանքի շուրջ 70 տոկոսը:

Տեղեկացնում է www.aliq.ge-ն: