
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավանդույթ դարձած հանրային տոնը նախատեսվում է այս տարի ևս անցկացնել։ Տոնի պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ միջոցառման կազմակերպման ծառայության ձեռքբերման համար։
Մրցույթի պայմանների համաձայն, կազմակերպիչ ընկերությունը պետք է ապահովի ամբողջական կազմակերպչական ծառայություններ, մասնավորապես՝
Ինչպես տեղեկանում ենք գնումների պաշտոնական կայքից տոնի կազմակերպման համար տեղական բյուջեից հատկացվել է 40 000 լարի։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Տարիել Արչվաձեն՝ առաջարկելով 29,666 լարի։
Նինոծմինդայի տոնը ամեն տարի հանդիսանում է ոչ միայն տեղացիների, այլև հյուրերի համար կարևոր միջոցառում։ Այն ներառում է համերգներ, ֆոլկլորային ներկայացումներ, սպորտային միջոցառումներ և ցուցահանդես-վաճառքներ։
2024 թվականին քաղաքի տոնը նշվել էր սեպտեմբերի 21-ին, իսկ այս տարի, NOR-ի տեղեկություններով, Նինոծմինդայի 197-ամյակը նախատեսվում է նշել սեպտեմբերի 30-ին՝ երկրորդ անգամ։
2024 թվականին նույնպես կազմակերպվել են բազմաթիվ տոնավաճառներ և ցուցահանդեսներ: Համայնքի բնակիչներն հատուկ տեղադրված տաղավարներում ցուցադրել են իրենց արտադրանքը՝ ցուցադրելով տեղական արհեստների, սննդամթերքի և մշակութային բազմազան իրեր:
Այժմյան Նինոծմինդան, նախկինում Բոգդանովկա քաղաքը պաշտոնապես կոչվել է Բոգդանովկա քաղաք 1983 թվականին։ 1992 թվականից հետո այն վերանվանվել է Նինոծմինդա։ 1983 թվականին Նինոծմինդան ստացել է քաղաքի կարգավիճակ, և այդ ժամանակվանից ի վեր նրա պատմությունը սերտորեն կապված է տարածաշրջանի մշակութային և ավանդական արժեքների հետ։