Փ․ Խանչալիի դպրոցի շենքը փակվել է, հարցերն էլ մնում են անպատասխան

Փ․ Խանչալիի դպրոցի շենքը փակվել է, հարցերն էլ մնում են անպատասխան

NOR ռադիոկայանի տեղեկություններով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալիի հանրային դպրոցի շենքը ճանաչվել է վթարային և այս պահին փակ է աշակերտների համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն այսօրվա դրությամբ դպրոցի աշակերտները հաճախում են Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց, որտեղ էլ կշարունակեն ուսումը, նրանց տեղափոխությունը կատարվում է տրանսպորտով, նշենք որ դասաժամերը այժմ 30 րոպե են տևելու։

Այս հարցին նախկինում ևս անդրադարձել էինք՝ դիմելով ռեսուրս կենտրոն և դպրոցի տնօրեն Վազգեն Կաջոյանին՝ պարզելու, արդյոք շրջանառվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Սակայն այն ժամանակ մեզ տեղեկացրին, որ պաշտոնապես որևէ տեղեկատվություն դպրոցի փակման վերաբերյալ չունեն, սակայն այսօր դպրոցը փակ է։

Կրկին փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Վազգեն Կաջոյանի հետ, ով ասաց որ մեկ ժամ հետո կապ հաստատենք, բազմաթիվ փորձերից հետո Վազգեն Կաջոյանը պատասխանեց, ասելով որ ոչ տեղեկություն ունի, ոչ ժամանակ՝ այնուհետև հղում տալով Ռեսուրս կենտրոնին, որպեսզի դիմենք նրանց։

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, NOR ռադիոկայանը նույն հարցով դիմեց Նինոծմինդայի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգինիձեին։ Զեդգինիձեն նշեց, որ դիմենք դպրոցի տնօրենին։

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալիի դպրոցի շենքի փակվելու մասին այդպես էլ մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ։ Ի՞նչ է լինելու դպրոցի հետև երբ է վերաբացվելու և արդյոք վերաբացվելու է, ոչ ոք տեղեկություն չհայտնեց։

Ընդգծենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն իսկ մի քանի դպրոցների շենքեր չեն գործում՝ Ժդանովական, Կաթնատու և Փարվանա գյուղերի դպրոցական շենքերը շարունակում են մնալ փակ։

Կարդացեք նաև․

Փոքր Խանչալիի դպրոցի շենքի փակման լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

21-րդ դարում Ժդանովականի դպրոցը փակվում է վթարային լինելու պատճառով