Թրամփը հայտարարել է, որ Ուզբեկստանը 8 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ

Թրամփը հայտարարել է, որ Ուզբեկստանը 8 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ուզբեկստանին Boeing-ի հետ մոտավորապես 8 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագրի ստորագրման կապակցությամբ։

«Այսօր ես ուզում եմ շնորհավորել Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևին Boeing-ի հետ հսկայական գործարք կնքելու կապակցությամբ։ Uzbekistan Airways-ը գնում է 22 Boeing Dreamliner 787 ինքնաթիռ ավելի քան 8 միլիարդ դոլարով», – գրել է նա Truth Social-ում։

«Սա Միացյալ Նահանգներում կստեղծի ավելի քան 35,000 աշխատատեղ։ Նախագահ Միրզիյոևը իր խոսքի տերն է, և մենք կշարունակենք համատեղ աշխատել շատ այլ հարցերի շուրջ», – հավելել է Թրամփը։