Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում «Կանայք կանանց համար» նախագծի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ:
Նախագիծն իրականացվում է Սամցխե-Ջավախեթիի մեդիա վերլուծական կենտրոնի կողմից՝ Արևելա-արևմտյան մենեջմենթի ինստիտուտի կողմից: Նախագծի նպատակն է ծանոթանալ կին-ընտրողների կարիքների հետ Նինոծմինդայի, Բորժոմիի, Ախալցիխեի և Մառնեուլիի մունիցիպալիտետներում: Նախագծի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել մունիցիպալիտետի 24 գյուղերում: Հանդիպումների ժամանակ մասնակից կանանց հնարավորություն է տրվել խոսել իրենց գյուղերի խնդիրների մասին: Թրեներ Իրինա Ղարսլյանի խոսքով՝ խնդիրները հիմնականում վերաբերում են գիշերային լուսավորության, բնական գազի, մանկական խաղահրապարակների բացակայությանը, գյուղեում մանկապարտեզների կարճաժամկետ աշխատանքին և գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակին:
Մանրամասների մասին լսեք ռեպորտաժում.
Անահիտ Զալալյան