Չինաստանում գրեթե 2 միլիոն մարդ է տարհանվել ուժեղ փոթորկի պատճառով, Թայվանում 15 մարդ զոհվել է

Չինաստանում գրեթե 2 միլիոն մարդ է տարհանվել ուժեղ փոթորկի պատճառով, Թայվանում 15 մարդ զոհվել է

Հզոր թայֆունի պատճառով Չինաստանի հարավում տարհանվել է գրեթե 2 միլիոն մարդ։ Փոթորիկը հարվածել է աշխարհի ամենախիտ բնակեցված ափագծերից մեկին և արդեն իսկ մահացու ջրհեղեղներ է առաջացրել Թայվանում, հաղորդում է CNN-ը։

Տարվա ամենաուժեղ փոթորիկը համարվող «Ռագասա» թայֆունը չորեքշաբթի օրը կաթվածահար է արել Հոնկոնգի կենտրոնը և Չինաստանի հարավում գտնվող մի քանի շրջաններ, անցել է Ֆիլիպինների հեռավոր կղզիներով և Թայվանի լեռնային շրջաններով։

Հզոր փոթորիկը ավերածություններ, սողանքներ, ջրհեղեղներ և հսկայական ալիքներ է առաջացրել։ Այն այժմ մոտենում է Չինաստանի Գուանդուն նահանգին, որտեղ գտնվում են Շենժենի և Գուանչժոյի նման խոշոր քաղաքները։

Աղետի հետևանքով Թայվանում մահացել է առնվազն 15 մարդ, իսկ փրկարարները որոնում են ևս 17 անհետ կորածի։