
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Մենք կարևորում ենք Վրաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ ենք համատեղ նոր նախաձեռնությունների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետը: