Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին Ախալցիխե քաղաք կատարած այցի ժամանակ բնակիչներին է ներկայացրել «Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքապետի և սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուներին: Վարչապետը կոչ է արել բնակիչներին ակտիվ կերպով մասնակցել հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ներկայացրել է իրենց գործին հմուտ անձանց, ովքեր վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը: Վստահ եմ, որ նրանք ուժեղ մրցակիցներ են և հաղթելու են ընտրություններում: Նրանք են Ախալցիխեի քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն, Բորժոմի քաղաքապետի թեկնածու Լևան Լիպարտիան, Ադիգենի քաղաքապետի թեկնածու Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայի քաղաքապետի թեկնածու Ռոստոմ Մագռակվելիձեն, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրիկ Հունանյանը և Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անիվարդ (Անի) Մոսոյանը»,- նշեց վարչապետ Կվիրիկաշվիլին:
Թեկնածուներին ներկայացնելուց հետո վարչապետը խոսել է նաև Սամցխե-Ջավախեթիում իրականացվելիք ենթակառուցվածքային և բիզնես նախագծերի մասին:
Գարուշ Արզումանյան