Զանգվածային գրոհ՝ Ղրիմի օդանավակայանում, ռուսական ինքնաթիռներ են ոչնչացվել

Զանգվածային գրոհ՝ Ղրիմի օդանավակայանում, ռուսական ինքնաթիռներ են ոչնչացվել

Օկուպացված Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության ուժերը այրել են երկու ռուսական Ան-26 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ)։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկ նշանակության ուժերի «Ուրվականները» շարունակում են ոչնչացնել թշնամու բարձր արժեք ունեցող թիրախները ժամանակավորապես օկուպացված Ղրիմում», – նշել է ԳՀՎ-ն։

Հետախուզական աղբյուրների տվյալներով՝ թերակղզում կատարած հարձակման ժամանակ հատուկ նշանակության ուժերը այրել են  երկու Ան-26 տրանսպորտային ինքնաթիռներ։ Վնասվել են նաև մակերևութային ռադարային կայանը և MR-10M1 Mys M1 ափամերձ ռադարը։