Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին մեղավոր ճանաչեց

Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին մեղավոր ճանաչեց

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել Լիբիայի կողմից իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

Հավելենք՝ գործի հետաքննությունը սկսվել է դեռևս 2012 թվականին՝ լրատվամիջոցներում փաստաթղթերի հրապարակումից հետո։

Ըստ հրապարակումների՝ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավին աջակցելու համար։