Թբիլիսիում կկառուցվեն երկու նոր ճոպանուղիներ

Թբիլիսիում կկառուցվեն երկու նոր ճոպանուղիներ

Թբիլիսիում կկառուցվի երկու նոր ճոպանուղի՝ այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքային զարգացման քաղաքականության շնորհանդեսի ժամանակ։

Քաղաքապետարանի տվյալներով՝ «Կկառուցվի երկու նոր ճոպանուղի։ Սարաջիշվիլի-Զղվիս ենթաշրջանային գիծը, որը նոր այգին ամենակարճ ճանապարհով կկապի Սարաջիշվիլիի մետրոյի կայարանի հետ։ Այս ճոպանուղին օրական կսպասարկի 22 հազար ուղևորի։

Նոր Իսանի-Վազիսուբանի ճոպանուղին կկապի Վազիսուբանիին և Մետրոմշենին Իսանիի մետրոյի կայարանի հետ։ Ճոպանուղին օրական կսպասարկի 35 հազար ուղևորի։

«Այս նորարարությունը կբարելավի քաղաքի էկոլոգիական վիճակը և կհեշտացնի շրջանների միջև տեղաշարժը», – նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Տեղեկության համար, Թբիլիսիում ներկայումս գործում է 3 ճոպանուղի՝ «Կրիայի լճի» ճոպանուղին, «Ռիկե այգու» ճոպանուղին և «Համալսարան-Բագեբի» ճոպանուղին։