
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո «պատրաստ է» հեռանալ պաշտոնից։ «Իմ նպատակը պատերազմն ավարտելն է, ոչ թե պաշտոնում մնալը», – ասել է նա։
Զելենսկին նշել է, որ հրադադարի դեպքում կդիմի խորհրդարանին ընտրություններ կազմակերպելու համար, թեև Սահմանադրությունը այն արգելում է ռազմական դրության պայմաններում։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները գուցե ցանկանան նոր մանդատ ունեցող առաջնորդի։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է՝ հրադադարը կարող է ճանապարհ բացել ընտրությունների համար։
Զելենսկին ընտրվել է 2019-ին։ Իր պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր 2024-ի մայիսին, սակայն պատերազմը հետաձգել է ընտրությունները։ Նրա վարկանիշը շարունակում է մնալ բարձր՝ չնայած ներքին քննադատություններին։
ԿԸՀ-ն և քաղաքական ուժերը համաձայն են, որ ընտրությունները լինեն միայն ռազմական դրության ավարտից հետո։
Աղբյուրը՝ armlur.am