Թրամփը Վաշինգտոնում սպանությունների համար մшհապատիժ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

Թրամփը Վաշինգտոնում սպանությունների համար մшհապատիժ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վաշինգտոնում սպանությունների մեջ մեղադրվողների համար մահապատիժ սահմանելու մասին: Այս մասին, ինչպես գրում են ԶԼՄ-ները, հայտնում են Սպիտակ տնից։ 

Հաղորդվում է, որ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահապատիժը համապատասխանում է մայրաքաղաքի կարգավիճակին:

«Մենք խաղեր չենք խաղում», — հայտարարել Է Թրամփը՝ ընդգծելով, որ Ազգային գվարդիայի մարտիկների տեղափոխումից հետո վերջին չորս շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում սպանության ոչ մի դեպք չի գրանցվել:

«Վաշինգտոնում մարդկանց սպանողներին մահվան դատավճիռ է սպառնում», – ասել է նա՝ հավելելով, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես:

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրամանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ ուզում է` մահապատիժը թույլատրվի ամբողջ երկրում։

«Մենք դրա համար պայքարում ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև ամբողջ երկրում», – լրագրողներին ասել է ԱՄՆ գլխավոր դատախազը։