Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր ուղևորություններից, հայտնում է Մինսկում Լեհաստանի դեսպանատունը։

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետություն ցանկացած ուղևորությունից և կոչ է անում Բելառուսի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին անհապաղ լքել նրա տարածքը՝ օգտագործելով առկա առևտրային և մասնավոր միջոցները», – ասվում է դեսպանատան մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Պնդվում է, որ նման առաջարկություններ են արվում երկու երկրների սահմանին իրավիճակի սրման և լեհ քաղաքացիների կամայական ձերբակալությունների կապակցությամբ։

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը փակել է Բելառուսի հետ մինչ այդ գործող բոլոր սահմանային անցակետերը։