
Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները որսորդական սեզոնի մեկնարկից ի վեր առաջին ամսվա ընթացքում հայտնաբերել են անօրինական որսորդության 414 դեպք։ Այս մասին գրում է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
«Որսորդական սեզոնի մեկնարկից ի վեր 1 ամսվա ընթացքում Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են անօրինական որսորդության 414 դեպք։
Անօրինական որսորդության ամենամեծ թիվը՝ 147 դեպք, գրանցվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում. Իմերեթիում հայտնաբերվել է 48 խախտում, Գուրիայում՝ 44, Աջարիայում և Քվեմո Քարթլիում՝ 40-40, Շիդա Քարթլիում՝ 36, Մցխեթա-Մթիանեթիում՝ 29, Սամցխե-Ջավախեթիում՝ 18, Կախեթիում՝ 8, իսկ Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում գրանցվել է 2 դեպք», – նշվում է տեղեկատվության մեջ։