Թուրքիայի ՆԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ ռшզմավարական հարաբերությունները

Թուրքիայի ՆԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ ռшզմավարական հարաբերությունները

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան պաշտոնական այցով մենկել է Վրաստան։ Այցի շրջանակներում Յերլիքայան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է Թուրքիայի և Վրաստանի տարածաշրջանում տիրող խաղաղության գործընթացին նպաստելու կարևորությունը։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ նման բարձր մակարդակի այցերը նպաստում են երկրների միջև ռազմավարական հետագա զարգացմանը։

Իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է տարբեր ուղղություններով առկա սերտ գործընկերային հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։