
Որքա՞ն է արժենում կանաչ քարտի դիմումի լրացումը – ԱՄՆ դեսպանատան հայտարարություն
2025 թվականի սեպտեմբերի 16-ից սկսած կանաչ քարտի ծրագրի դիմումի վճարը սահմանվել է 1 (մեկ) ԱՄՆ դոլար, սակայն հարցազրույցի վճարը մնում է անփոփոխ: Այս մասին գրում է ԱՄՆ դեսպանատունը:
«Սեպտեմբերի 16-ից սկսած կանաչ քարտի ծրագրի դիմումի վճարը սահմանվել է 1 (մեկ) ԱՄՆ դոլար: Այս գումարը կգանձվի գրանցման ժամանակ և կօգտագործվի կանաչ քարտի ծրագիրը մշակելու համար:
Ընտրվելու դեպքում կանաչ քարտի հարցազրույցի վճարը մնացել է նույնը և կազմում է 330 ԱՄՆ դոլար», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ: Կանաչ քարտի ծրագրի նոր գրանցման ժամկետը շուտով կհայտարարվի: Այս փոփոխության կամ կանաչ քարտի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել կայքէջ: