Թրամփի հայտարարությունը զարմացրել և անհանգստացրել է եվրոպական երկրներին

Թրամփի հայտարարությունը զարմացրել և անհանգստացրել է եվրոպական երկրներին

Եվրոպայի աջակցությամբ կորցրած տարածքները վերադարձնելու Ուկրաինայի ունակության մասին ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը զարմացրել և անհանգստացրել է եվրոպական երկրներին: Այս մասին գրել է El Pais պարբերականը:

Պարբերականի աղբյուրը կարծիք է հայտնել, որ այդպիսով Թրամփն Ուկրաինային աջակցելու պատասխանատվությունը դնում է Եվրոպայի վրա:

Բացի այդ, Եվրամիությունում կարծում են, որ առանց ամերիկյան զենքի, Վաշինգտոնի տնտեսական և ռազմական աջակցության “անհնար է” արմատապես փոխել իրավիճակը, գրում է թերթը: