Առգրավվել է Իրանից տեղափոխված 200 կիլոգրամ հերոին

Առգրավվել է Իրանից տեղափոխված 200 կիլոգրամ հերոին

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները վրաց-ադրբեջանական սահմանի անցակետում կալանել են 200 կիլոգրամ հերոին տեղափոխող բեռնատար, շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Բռնագրավված թմրանյութերի խմբաքանակի արժեքը այսպես կոչված սև շուկայում գերազանցում է 50 միլիոն դոլարը: Վարորդը՝ Իրանի քաղաքացի, ձերբակալվել է այս միջադեպի կապակցությամբ», – ասել է Դարախվելիձեն:

Նա հայտնել է, որ հերոինը բեռնատարով տեղափոխվում էր ձկան կերի տոպրակների մեջ։

«Հաստատվել է, որ թմրանյութերի բեռը Իրանից տեղափոխվում էր Ադրբեջանի տարածքով», – ասել է փոխնախարարը՝ նշելով, որ ձերբակալված վարորդին սպառնում է երկարատև կամ ցմահ ազատազրկում։