
Կիբերհանցագործները Մեծ Բրիտանիայի մանկապարտեզներից գողացել են ավելի քան 8000 երեխայի անձնական տվյալներ: Այս մասին հայտնել է CNN-ը։
Գողացված տվյալները ներառում են երեխաների լուսանկարներ, անուններ և հասցեներ։ Հարձակվողները արդեն տեղադրել են այս տեղեկատվության մի մասը մութ ցանցում և փրկագին պահանջել ընկերությանը։
Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ սեպտեմբերի 25-ին ստացել է փրկագին պահանջելու մասին հաղորդում։
Մեծ Բրիտանիայի Ազգային կիբերանվտանգության կենտրոնը իրավիճակը անվանել է «խորապես մտահոգիչ»։
«Կիբերհանցագործները կհարձակվեն ցանկացած մեկի վրա, եթե նրանք կարծեն, թե կարող են գումար վաստակել։ Եվ երեխաների խնամքով զբաղվողներին թիրախավորելը հատկապես նողկալի արարք է», – ասել է կենտրոնի տնօրեն Ջոնաթան Էլիսոնը։