Մեկ օրվա ընթացքում արևի վրա երրորդ ուժեղ բռնկումն է գրանցվել

Մեկ օրվա ընթացքում արևի վրա երրորդ ուժեղ բռնկումն է գրանցվել

Արեգակի վրա տեղի է ունեցել օրվա երրորդ արեգակնային բռնկումը՝ նախավերջին M դասի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:

«Սեպտեմբերի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:39-ին, 4236 արևային բծերի խմբում (N11E33) ռենտգենյան տիրույթում գրանցվել է 33 րոպե տևողությամբ M1.1 բռնկում», – ասվում է հայտարարության մեջ։

Նախկինում հաղորդվել էր M1.1 և M3.6 բռնկումների մասին։

Ըստ կանխատեսումների՝ սեպտեմբերի 29-ին սպասվում է բարձր բռնկման ակտիվություն՝ Երկրի համար հնարավոր ռիսկերով։