
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պարտավորեցրել է պետությանը վճարել 9 միլիոն լարի (մոտավորապես 3.3 միլիոն դոլար), ասվում է դատարանի հայտարարության մեջ։
Նշվում է, որ հետաքննությունը պարզել է, որ Սաակաշվիլին պետական բյուջեից այդ գումարը հափշտակել է անձնական նպատակներով՝ արտասահմանյան երկրներ ոչ պաշտոնական ուղևորությունների, թանկարժեք հյուրանոցներում կացության, որդու՝ արտասահմանում կրթության համար վճարելու և կոսմետիկ միջամտությունների համար։
Այս գործի հետաքննությունը սկսվել է 2014 թվականին։