
Ռուսաստանի Դաշնությունը նոր սահմաններ չի հաստատի Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության ֆորումում իր ելույթի ժամանակ, հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով The Guardian-ին։
Լրագրողները հարցրել են նախագահին, թե արդյոք նա պատրաստ է տարածքային զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու համար։ Ի պատասխան՝ նա կրկնել է, որ Ուկրաինայի սահմանները որոշվում են նրա սահմանադրությամբ։
«Ռուսաստանը նոր սահմաններ չի հաստատի Ուկրաինայում», – ասել է Զելենսկին։