ChatGPT-ում արդեն հասանելի են ծնողական վերահսկողության նոր գործիքներ

ChatGPT-ում արդեն հասանելի են ծնողական վերահսկողության նոր գործիքներ

ChatGPT-ում արդեն հասանելի են ծնողական վերահսկողության նոր գործիքներ: Ներդրվել է համակարգ, որով ծնողները կարող են վերահսկել դեռահասների և ChatGPT-ի միջև հաղորդակցությունը։

Ծնողական վերահսկողության գործիքները թույլ են տալիս մեծահասակներին կապել իրենց հաշիվը երեխայի օգտահաշվին ու կարգավորել օգտագործման սահմանափակումները։

Նախատեսվում է նաև մշակել տարիքի կանխատեսման համակարգ, որը կօգնի ավտոմատ կերպով կիրառել տարիքային սահմանափակումներ մինչև 18 տարեկան օգտատերերի համար։

Ծնողները կարող են կարգավորել ChatGPT-ին հասանելիությունն ըստ ժամերի (օրինակ՝ սահմանել «հանգիստ ժամեր») ակտիվացնել կամ անջատել ձայնային ռեժիմը, հիշողության գործառույթը, պատկերների գեներացումը և այլն։

Մուտք եղած հաշիվների դեպքում դեռահասների համար ավտոմատ գործի են դրվում բովանդակության լրացուցիչ պաշտպանություններ։

Առկա է նաև ծանուցման մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ահազանգել ծնողներին, եթե հայտնաբերվեն հնարավոր նշաններ, որ դեռահասը կարող է ինքնավնասման մտադրություն ունենալ։

Աղբյուրը՝ auroranews.am