Նինոծմինդայի 197-ամյակը (Photo/Video)

Նինոծմինդայի 197-ամյակը (Photo/Video)

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Նինոծմինդան մեծ շուքով նշեց իր 197 ամյակը։ Այս առիթը միավորեց քաղաքի բնակիչներին և հյուրերին, որոնք հավաքվել էին քաղաքի կենտրոնական այգում:

197-ամյակը նշելու և հյուրերի համար կազմակերպվել էր բազմաթիվ տոնավաճառներ և ցուցահանդեսներ: Համայնքի բնակիչներն ու գյուղերի ներկայացուցիչները հատուկ տեղադրված տաղավարներում ցուցադրեցին իրենց արտադրանքը՝ ներկայացնելով տեղական արհեստների, սննդամթերքի և մշակութային բազմազան իրեր:

Միջոցառման ծրագիրը մեկնարկեց մարզական խաղերով, որոնց մասնակցեցին երիտասարդ մարզիկները: Մրցումների ավարտին մասնակիցներին և հյուրերին սպասում էր հյուրասիրություն:

Օրվա ավարտին բոլոր մարզիկները և սպորտային խաղերի մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Այս բոլոր միջոցառումներն ընդգծում էին տարածաշրջանի հարուստ պատմությունն ու ավանդույթները։

Նինոծմինդան, որը նախկինում հայտնի էր որպես Բոգդանովկա, հիմնադրվել է 1828 թվականին Ռուսաստանից եկած դուխոբոր վերաբնակիչների կողմից։ Սկզբում այն ​​Բոգդանովկա անունով փոքրիկ գյուղ էր, որը զարգացավ իր բնակիչների շնորհիվ։ 1983 թվականին Նինոծմինդան ստացավ քաղաքի կարգավիճակ, և այդ ժամանակվանից ի վեր նրա պատմությունը սերտորեն կապված է տարածաշրջանի մշակութային և ավանդական արժեքների հետ։

Ֆոտոշարք