
NOR-ը հարթակ է տրամադրում Նինոծմինդայում գրանցված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին ուղիղ եթերով ներկայացնելու իրենց նախաընտրական ծրագրերը։
Այդ կապակցությամբ NOR-ի տաղավարում էր 14 համարի ներքո հանդես եկող «Ժողովրդկան կառավարություն» կուսակցության Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցիչ Բադրի Ճելիձեն։
Բադրի Ճելիձեն ներկայացրեց նախընտրական իրենց ծրագիրը, խոսեց սպասվելիք տնտեսական փոփոխությունների, կենսաթոշակների բարձրացման, առողջապահության, դատական համակարգի, Վրաստանի պետական շահերի պաշտպանության և Եվրոպային ինտեգրման գործընթացի մասին։