
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Նինոծմինդա–Գորելովկա ավտոճանապարհին, ժամը մոտ 17:45-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Jeep մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է։
Ականատեսների տեղեկություններով՝ մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։