Էլոն Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար

Էլոն Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաղթահարել է ևս մեկ եզրագիծ՝ դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որի զուտ կարողությունը կազմում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար: Forbes Real-Time Billionaires-ի տվյալներով՝ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 15:30-ին Արևելյան ժամանակով:

Forbes-ի ինդեքսը հետագայում աննշան է փոխվել. 23:10-ի դրությամբ հանդեսը Մասկի զուտ կարողությունը գնահատում է 499,5 միլիարդ դոլար:

Tesla-ի բաժնետոմսերը այսօրվա առևտրի ավարտին աճել են գրեթե 4%-ով՝ Մասկի զուտ կարողությունը մեծացնելով մոտ 9,3 միլիարդ դոլարով, հաղորդում է РБК-ն: Էլեկտրական ավտոմեքենաների արտադրողի բաժնետոմսերի գինը գրեթե կրկնապատկվել է, երբ Մասկը ապրիլին հայտարարեց, որ Tesla-ին ավելի շատ ժամանակ տրամադրելու համար հրաժարական է տալիս Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնից:

Աղբյուրը՝ news.am