
Նինոծմինդայի մրգերի և բանջարեղենի շուկայում էական գնաճ չի նկատվում։ Չնայած որոշ մթերքների գները այս տարի մի փոքր բարձր են՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մրգավաճառները նշեցին, որ ընդհանուր առմամբ գները համեմատաբար պահպանվել են անցած տարիների համեմատ, սակայն աշնան ամիսներին նկատվում է որոշակի թանկացում։
Ըստ նրանց՝ գնաճը պայմանավորված է ինչպես սեզոնայնությամբ, այնպես էլ փոխադրումների և մթերման ծախսերի աճով։
Մասնավորապես՝ որոշ մթերքների, օրինակ՝ դեղձի, խաղողի գներն այս տարի մի փոքր բարձր են՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն վաճառողները վստահեցնում են, որ այս տատանումները զգալի չեն և ավելի շատ պայմանավորված է սեզոնի փոփոխության հետ։
Օրինակ՝
Մեկ կիլոգրամ տանձը 4 լարի է
Մեկ կիլոգրամ խնձորն արժի 4-ից մինչև 4. 50 լարի
Մեկ կիլոգրամ հայկական խաղողն արժե 4․50 լարի
Արքայախնձորի մեկ կիլոգրամը 3 լարիից տատանվում է մինչև 4 լարի
Դեղձի 1 կիլոգամն արժե 4 լարի
Լիմոնի 1 կիլոգրամն արժե 3 լարի
Բանանի 1 կիլոգրամն արժե 4․50 լար
Ինչպես պարզվեց, Նինոծմինդա քաղաքի տարբեր խանութներում բանջարեղենի գները տարբեր են.
Ըստ մրգի և բանջարեղենի վաճառականների, ընթացիկ գնային տատանումները դեռ չեն հասել այն մակարդակի, որ համարվեն սուր գնաճ: Չնայած որոշ մթերքների գները այս տարի մի փոքր բարձր են, սակայն դա հիմնականում պայմանավորված է սեզոնային փոփոխություններով և ծախսերի՝ մասնավորապես փոխադրումների և մթերման արժեքի աճով։