
Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվիի բուժավայրում հայտնաբերվել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակցի դի` հրազենային վնասվածքով։
TV Pirveli-ի փոխանցմամբ՝ հանգուցյալի մարմինը հայտնաբերած անձինք դեպքի վայրում նամակ են հայտնաբերել, որը, ենթադրաբար, նախապես գրել է ՊԱԾ աշխատակիցը։
ՆԳՆ-ն դեպքի հետաքննությունը վարում է Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության դրդում։
Այս տեղեկությունն առաջինը հրապարակել է «Աջարա Թայմս»-ը։