2024 թվականին ամբողջ աշխարհում արդյունահանվել է 3.7 հազար տոննա ոսկի. որո՞նք են 10 առաջատար արտադրող երկրները։

2024 թվականին ամբողջ աշխարհում արդյունահանվել է 3.7 հազար տոննա ոսկի. որո՞նք են 10 առաջատար արտադրող երկրները։

2024 թվականի վերջին ամբողջ աշխարհում արդյունահանվել է 3.7 հազար տոննա ոսկի։ Այս մասին հայտնել է Ոսկու համաշխարհային խորհուրդը (WGC), որի համաձայն այս տվյալները նախորդ տարվա համեմատ 0.6% աճ են ներկայացնում։

Ոսկու արդյունահանման համաշխարհային առաջատարը Չինաստանն է, որը 2024 թվականին արդյունահանել է 380.2 տոննա ոսկի, որը կազմում է ընդհանուր արդյունահանման 10.4%-ը։ Նշանակալի ծավալներ են ստացվում Ռուսաստանից (330 տոննա), Ավստրալիայից (284 տոննա) և Կանադայից (202.1 տոննա)։

Ինչ վերաբերում է 10 խոշորագույն ոսկու արդյունահանողներին, ապա դրանք հետևյալ տեսքն ունեն.

Չինաստան՝ 380.2 տոննա;

Ռուսաստան՝ 330 տոննա;

Ավստրալիա՝ 284 տոննա;

Կանադա՝ 202.1 տոննա;

ԱՄՆ՝ 158 տոննա;
Գանա՝ 140.6 տոննա;
Մեքսիկա՝ 140.3 տոննա;
Ինդոնեզիա՝ 140.1 տոննա;
Պերու՝ 136.9 տոննա;
Ուզբեկստան՝ 129.1 տոննա։
Ինչ վերաբերում է ոսկու պաշարներին ընդհանուր առմամբ, Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) տվյալներով, 2024 թվականին աշխարհի կենտրոնական բանկերը իրենց ոսկու պաշարները մեծացրել են 1044 տոննայով։ Տարվա ընթացքում ամենամեծ գնորդներն են եղել Լեհաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի և Չինաստանի կենտրոնական բանկերը։