Վրաց Օմբուդսմենը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի առճակատումը

Վրաց Օմբուդսմենը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի առճակատումը

Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին է անդրադարձել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը: Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը եւ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:

«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:



Opinion, pooling and voting