Իշխանությունը ուժ կկիրառի, թե ոչ, կախված է միայն ցուցարարներից. Կոբախիձե

Իշխանությունը ուժ կկիրառի, թե ոչ, կախված է միայն ցուցարարներից. Կոբախիձե

Նույնիսկ առավելագույն մոբիլիզացիայի պայմաններում ցուցարարները իշխանությունը տապալելու ոչ մի հնարավորություն չեն ունենա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հաղորդում են լրատվամիջոցները:

«Նույնիսկ առավելագույն մոբիլիզացիայի պայմաններում ընդդիմությունն այսօր շատ թույլ ներկայացված կլինի, հետևաբար, նրանք հաջողության որևէ հեռանկար չունեն»,- ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ իշխանությունը ուժ կկիրառի, թե ոչ, կախված է միայն ցուցարարներից։