
Ինչպես տեսնում եք, ընտրությունները ողջ երկրում անցկացվում են խաղաղ միջավայրում: Հիշեցնում ենք, որ ընտրություններին մասնակցում է 12 ընտրական սուբյեկտ, որոնք հնարավորություն ունեցան իրենց ընտրարշավները անցկացնել մրցակցային միջավայրում: Կարևոր է, որ քվեարկության գործընթացը տեղի ունենա բռնությունից, կաշառքից, սպառնալիքներից և ճնշումներից զերծ միջավայրում,- ճեպազրույցի ժամանակ ասաց «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի անդամը և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը:
Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին արդեն մասնակցել է գրեթե մեկ միլիոն, ավելի քան 990 հազար ընտրող:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևում են 55 կազմակերպությունների 8184 տեղական և արտասահմանյան դիտորդներ, ինչպես նաև 73 լրատվամիջոցների 984 ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր դիտորդ և լրատվամիջոցների ներկայացուցիչ ունի լիարժեք հնարավորություն՝ դիտարկելու ընտրությունների ընթացքը և լուսաբանելու ընտրական գործընթացները։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է գրեթե մեկ միլիոն, ավելի քան 990 հազար ընտրող, ինչը համապատասխանում է 2014 և 2017 թվականների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցության տվյալներին։
Մենք կոչ ենք անում ընտրողներին ակտիվ լինել, գալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը։ Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ յուրաքանչյուր քվե կարևոր է Վրաստանի և նրա յուրաքանչյուր անկյունի, յուրաքանչյուր քաղաքի և գյուղի խաղաղ և կայուն զարգացման շարունակման համար, որպեսզի ավելի շատ բարություն մտնի Վրաստանի յուրաքանչյուր քաղաք և գյուղ», – ասաց Մարիամ Քվրիվիշվիլին։