Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընտրողների ակտիվությունը 17։00-ի դրությամբ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընտրողների ակտիվությունը 17։00-ի դրությամբ

Այսօր` հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր ընտրատեղամասերն այսօր բացվել են ժամը 8:00 -ին:

Ժամը 17։00-ի դրությամբ Նինոծմինդայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի տված տեղեկության համաձայն Նինոծմինդայի մունիցիպալիտետում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը կազմում է 9561 ընտրող 21,111 ընտրողից որն էլ կազմում է 45,49 տոկոսը։ Կյուրեղյանը ընտրություններին մասնակցությունը գնահատում է բավարար։ Համեմատական կարգով մնացած տարածքների հետ ցուցանիշները այս պահին լավ է իսկ խախտումներ կամ բողոքներ չեն գրանցվել։

Նշենք որ Նինոծմինդայում գործում է 35 ընտրատեղամաս։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Սեյրան Կյուրեղյան