
Չինական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տիբեթում փրկարարները փորձում են մաքրել ճանապարհները դեպի Էվերեստ լեռան արևելյան լանջ, որտեղ ձնաբքի պատճառով մոտ 1000 մարդ է արգելափակվել: Այս մասին գրում է Reuters-ը:
Հարյուրավոր փրկարարներ և տեղացիներ են ուղարկվել՝ մաքրելու ձյունը ավելի քան 4900 մետր բարձրության վրա գտնվող տարածքից։ Զբոսաշրջիկների մի մասին արդեն հաջողվել է իջեցնել լեռան ստորոտ՝ անվտանգ վայր։
Ձյունը սկսել է ուրբաթ երեկոյան և շարունակվել ամբողջ օրը։
Աղբյուրը՝ auroranews.am

