
Հոկտեմբերի 4-ին Օրբելիանի փողոցում ցուցարարների և հատուկ նշանակության ուժերի միջև բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 60 մարդ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից մի քանիսը՝ 21 ոստիկան և 6 ցուցարար, շտապօգնության խմբերով տեղափոխվել են կլինիկաներ։
Հոկտեմբերի 4-ի զանգվածային բողոքի ցույցի՝ կազմակերպիչներից մեկը՝ օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն, նույնպես տեղափոխվել է կլինիկա։
Առաջին բախումը տեղի է ունեցել Նախագահական նստավայրի մոտ, շենք ներխուժելու փորձից հետո:
Օրվա վերջում բողոքի գույցի բոլոր հինգ անդամները, այդ թվում՝ Պաատա Բուրճուլաձեն, ձերբակալվել են «պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու» մեղադրանքով։
Մեղադրանքը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։