
Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում մեկնարկեց “Փնտրում ենք տաղանդներ” մրցույթի լսումների փուլը:
Մշակույթի կենտրոնը արդեն 12 տարի է անցկացնում է այս մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 մասնակից Նինոծմինդա քաղաքից և Մշակույթի կենտրոնի 13 խմբակներից: Ժյուրին ընտրելու է լավագույն կատարողներին և պարային համույթներին: Լավագույն մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ, առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանի խոսքերի համաձայն` լավագույն մասնակիցները ելույթ կունենան գալա համերգին, որը տեղի կունենա տարեվերջին կամ 2018 թվականի գարնանային ավանդական “Ջավախքի գարուն” փառատոնում:
Անահիտ Զալալյան