Նինոծմինդայի մունիցիպալիտետում բարեկարգվելու են մանկական խաղահրապարակները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բարեկարգվելու են մանկական խաղահրապարակները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտարարված մրցույթների արդյունքում սկսվել են մի շարք գյուղական բնակավայրերի և քաղաքային տարածքների մանկական խաղահրապարակների բարեկարգման և կառուցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկությունը առկա է պետական գնումների պաշտոնական կայքում։

Նինոծմինդայի Հայկական փողոցի մոտակայքում գտնվող մանկական խաղահրապարակի, ինչպես նաև Թորիա, Ուչմանա և Սաթխա գյուղերի խաղահրապարակների բարեկարգման համար հայտարարվել է մրցույթ։

Հայկական փողոցի մոտակայքում գտնվող մանկական խաղահրապարակի բարեկարգման համար, հատկացվել է ընդհանուր առմամբ 82,000 լարի՝ ամբողջությամբ տեղական բյուջեից:

  • Մրցույթը շահել է անհատ ձեռներեց Օֆելյա Խանաղչյանը՝ 81,000 լարիի պայմանագրով։
  • Աշխատանքների կատարաման ժամկետը՝ 16 շաբաթ։

Թորիա գյուղի մանկական խաղահրապարակի բարեկարգում

Նինոծմինդայի քաղաքապետարանի Գյուղական աջակցության ծրագրի շրջանակում Թորիա գյուղի մանկական խաղահրապարակի բարեկարգման համար հատկացվել է 32,000 լարի։

  • Ֆինանսավորման աղբյուրները՝
    • 50%՝ տեղական բյուջե
    • 50%՝ պետական բյուջե
  • Մրցույթը շահել է անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանը։
  • Աշխատանքների ժամկետը՝ 8 շաբաթ։

Սաթխա գյուղի մանկական խաղահրապարակի բարեկարգման աշխատանքների համար նախատեսվել է 22,000 լարի:

  • Մրցույթը շահել է Հովհաննես Սուքիասյանը։
  • Աշխատանքների ժամկետը՝ 8 շաբաթ։

Գյուղական աջակցության ծրագրի շրջանակներում Ուչմանա գյուղում նախատեսվում է նոր մանկական խաղահրապարակի կառուցում։

  • Նախագծի արժեքը՝ 12,000 լարի։
  • Մրցույթը շահել է «Մարգար» ՍՊԸ-ն։