
Թուրքիան 5 մլրդ դոլար կներդնի Արցախի վերականգնման համար:
Ինչպես հայտնել է երկրի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, թուրքական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Արցախի տարածքներում ենթակառուցվածքային և շինարարական նախագծերին:
«Այս նախաձեռնությունները զգալի ներդրում ունեն տարածաշրջանի վերականգնման և նրա տնտեսության զարգացման գործում»,- ընդգծել է նախարարը:
Նախագծերն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ՝ ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցումից մինչև բնակելի և սոցիալական օբյեկտների կառուցում: