Ո՞րն էր այգու աշխատանքների ավարտի ձգձգման պատճառը

Ո՞րն էր այգու աշխատանքների ավարտի ձգձգման պատճառը

Նինոծմինդա քաղաքում ավարտին են մոտեցել նոր այգու կառուցման աշխատանքները։

Ինչպես NOR-ը տեղեկացել էր օգոստոսի 25-ին, նախատեսված էր, որ շինարարությունը կավարտվի օգոստոսի 27-ին։

Նինոծմինդայում նոր այգու կառուցման վերջնաժամկետը մոտենում է ավարտին

Պարզելու համար՝ ինչն է եղել ուշացման պատճառը, NOR-ը զանգահարեց գնումների ծառայության էջում նշված հեռախոսահամարով՝ շինարարական աշխատանքները կատարող «Ալմե» ՍՊԸ-ի տնօրենը նշեց, որ աշխատանքների ծավալի ավելացման պատճառով ավարտման ժամկետները երկարաձգվեցին։ Սակայն, աշխատանքները ավարտվել են 2025 թվականի սեպտեմբերի 25-ին։

Իսկ թե երբ է լինելու այգու պաշտոնական բացումը, մնում է անհայտ։

Տեղում, ինչպես հայտնի է, տարածքը ներկայումս շրջափակված է մետաղական ցանկապատով։ Երեք կողմում տեղադրվել են մետաղական դարպասներով մուտքեր։ Կառուցվել է զբոսուղի, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, լապտերներ և տեսախցիկներ։ Այգում ստեղծվել է մանկական խաղահրապարակ։ Բացի այդ, տեղադրվել են երկու բեսեդկա՝ հագեցած նստարաններով և սեղաններով։ Տարածքում տնկվել են տարբեր տեսակի ծառեր։