Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին պատմություն է կերտել, այս անգամ՝ խաղադաշտից դուրս։ Նա դարձել է աշխարհում առաջին ֆուտբոլիստը, որի կարողությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, հաղորդում է Bloomberg-ը։

Եվրոպական խոշոր ակումբներում հաջողակ խաղից հետո 40-ամյա Ռոնալդուն իր կարողությունը կուտակել է խոշոր սպորտային պայմանագրերի, շահավետ բիզնես գործարքների և գովազդային ձեռնարկությունների համադրության միջոցով։

Ռոնալդոն տարիներ առաջ ներդրումներ է կատարել CR7 անունով անձնական ապրանքանիշ ստեղծելու մեջ, որը ներառում է հագուստի գծեր, օծանելիքներ և հյուրանոցներ, ինչպես նաև խոշոր գովազդային պայմանագրեր այնպիսի համաշխարհային ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Armani-ն և Nike-ը, որոնք նրան հարյուր միլիոնավոր դոլարներ են բերել։

Չնայած նա իր կարողության մեծ մասը կուտակել է իր եվրոպական կարիերայի ընթացքում, նրա ամենանշանակալի ֆինանսական թռիչքը տեղի է ունեցել վերջին տարիներին, երբ նա 2022 թվականին տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»։ 2025 թվականի հունիսին նա ստորագրել է ավելի քան 400 միլիոն դոլար արժողությամբ նոր պայմանագիր, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը։

Bloomberg-ը հաղորդում է, որ գործարքը Ռոնալդուի միլիարդատերերի սպորտային ակումբ մուտք գործելու հիմնական գործոնն էր, ինչը նրան անձնական կարողության առումով դասում էր Մայքլ Ջորդանի և Թայգեր Վուդսի նման լեգենդների շարքին։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ նրա զուտ կարողությունը ներկայումս գնահատվում է 1.4 միլիարդ դոլար։