Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Կիրով, Փիրոսմանի, Միկոյան և Կերցխովելի փողոցները ասֆալտապատելուց հետո ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը նշված փողոցների կոյուղու հորանցքները բարձրացրել է, որպեսզի դրանց մակարդակը հասնի ասֆալտի բարձրությանը: Սակայն արդեն 20 օրից ավել է ճանապարհաշինական ընկերությունը այդ աշխատանքները անավարտ է թողել:
Վերոնշյալ փողոցների բնակիչների խոսքով՝ այդ բաց մնացած փոսերը խանգարում են ճանապարհային երթևեկությանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՛՛Ջավախք- ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը այդ թերի մնացած աշխատանքները ավարտին կհասցնի մինչև հոկտեմբեր ամսվա վերջ:
Գարուշ Արզումանյան