Նինոծմինդայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Նինոծմինդայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Նինոծմինդայում քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Անիվարդ Մոսոյանը ստացել է 100 տոկոս աջակցություն։ Հավելենք, որ քաղաքապետի միայն մեկ թեկնածու կար՝ Անիվարդ Մոսոյանը։

Ինչպես տեղեկացրեց Նինոծմինդայի Տարածքային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահ Սեյրան Կյուրեղյանը, համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունը հավաքել է 98,3 տոկոս ձայն։ Քվեարկությանը մասնակցած մյուս քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները․

  • «Ժողովրդական կառավարություն» կուսակցությունը՝ 1% ձայն,
  • «Գախարիա՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 0,5% ձայն։

ՏԻՄ ընտրություններում ներկայացված 35 թեկնածուներից 15-ը համարվում են ընտրված՝ որպես համամասնական կարգով ավագանու անդամներ։ Նրանք բոլորը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են։ Կյուրեղյանի խոսքով՝ այս պահի դրությամբ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների անունները չեն հրապարակվում, քանի որ գործընթացը դեռևս ամփոփման փուլում է։ Անունները կհրապարակվեն պաշտոնական արձանագրությունների հաստատումից հետո։

Մեծամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուներ

Ըստ Նինոծմինդայի ՏԸՀ-ի ներկայացրած տեղեկատվության՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները ստացել են հետևյալ արդյունքները՝

  • Թումաս Ջաղացպանյան (№1 տեղամաս) – 91.25%
  • Վաղինակ Արզումանյան (№2 տեղամաս) – 91.48%
  • Առնակ Հախվերդյան (№3 տեղամաս) – 97%
  • Արա Մանասյան (Գոնդուրայի թեմ) – 95.69%
  • Արարատ Չափանյան (Գորելովկա) – 89.2%
  • Սերգեյ Ադումյան (Խանչալի) – 92.7%
  • Եգոր Քոթոյան (Հեշտիա) – 96.5%
  • Գևորգ Իսոյան (Սաթխա) – 96.6%
  • Մանուկ Առաքելյան (Ախալի Խուլգումո) – 91.5%:
  • Տիգրան Մադոյան (Փոկա) – 99.7%
  • Շիրազ Խոդիկյան (Ջիգրաշեն) – 98.9%

ՏԻՄ ընտրություններից հետո առաջին նիստը կգումարվի Սեյրան Կյուրեղյանի ստորագրած հրամանագրով, որի ընթացքում կնախապատրաստվեն մանդատների հանձնման գործընթացը։ ՏԸՀ նախագահ Կյուրեղյանի խոսքով՝ նիստը կանցկացվի մոտակա օրերին։