Մադաթափա լճի մակարդակը իջնում է կոտրված պատնեշի պատճառով

Մադաթափա լճի մակարդակը իջնում է կոտրված պատնեշի պատճառով

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մադաթափա լճի պատնեշը արդեն երկար տարիներ է կոտրված վիճակում է:

Ջուրը կոտրված պատնեշից անխնա հոսում է և լցվում է գետը, իսկ աշնանը լիճը ծանծաղում է և աստիճանաբար չորանում: Լճի հարակից գյուղերի բնակիչների խոսքով` լճի մակարդակը իջել է 1 մետրով: Բնակիչները նաև նշում են, որ հին պատնեշը վերանորոգելով հնարավոր է խնդիրը լուծել:

Այս տարի լճի ծանծաղելու պատճառը նաև տևական չորային ամառն էր: Խնդրի առնչությամբ մենք զրուցեցինք Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի հետ: Մեր այն հարցին արդյոք լուծում կստանա Մադաթափա լճի պատնեշի կառուցման հարցը, փոխնախարարը պատասխանեց.
“Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, որ նման խնդիր կա, մենք կգնանք այնտեղ և տեղում կծանոթանանք խնդրին”:

Մադաթափա լիճը ներառված է “Ջավախեթի” ազգային պարկում և հանդիսանում է թռչունների միգրացիայի միջանցք, որտեղ գերակշռում են գորշ կռունկները, սպիտակ և գորշ ձկնկուլները, սագերն ու բադերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոշարք, որտեղ նկատելի է, թե ինչքան է իջել Մադաթափա լճի ջրի մակարդակը:


Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը