ՃՏՊ Նինոծմինդայում

ՃՏՊ Նինոծմինդայում

Նինոծմինդայի կենտրոնական հատվածում այսօր՝ հոկտեմբերի 9-ին ժամը մոտավորապես 12։45-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Ականատեսների խոսքով՝ ուղևորատար տաքսին և բեռնատար ավտոմեքենաները միաժամանակ կատարել են աջ շրջադարձ, ինչը հանգեցրել է ավտովթարի։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։