
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ երկրներին խոցել ռուսական ինքնաթիռները իրենց օդային տարածքում։ Մոսկվան նախկինում ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքը խախտելու մեղադրանքները անհիմն են, և որևէ ապացույց չի ներկայացվել։
«(Եվրոպական խորհրդարանը – խմբ.) խրախուսում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համակարգված, միասնական և համաչափ գործողություններ ձեռնարկել իրենց օդային տարածքի բոլոր խախտումների դեմ, ներառյալ օդային սպառնալիքների ոչնչացումը, խստորեն դատապարտում է Ռուսաստանի անխոհեմ և սրացնող գործողությունները՝ ուղղված ԵՄ անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքը խախտելուն», – ասվում է բանաձևում։