
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկ միլիոնից ավելի ամերիկացի զինծառայողներ կմնան առանց աշխատավարձի՝ դեմոկրատների կողմից բյուջետային համաձայնագիրը ընդունելու և կառավարությունը վերաբացելու դժկամության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մեկ միլիոն երեք հարյուր հազար զինծառայողներ՝ գործող զինծառայողներ, օդաչուներ, նավաստիներ, չեն ստանա իրենց աշխատավարձը, քանի որ դեմոկրատները հետ են կանգնել և ցույց են տվել, որ իրենց համար միևնույն է», – լրագրողներին ասել է Ջոնսոնը:
Հավելենք՝ ԱՄՆ նոր ֆինանսական տարին սկսվել է , սակայն Կոնգրեսը չկարողացավ հաստատել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը չկարողացավ գործել: Միացյալ Նահանգներում կառավարության աշխատանքի դադարեցումը ենթադրում է Կոնգրեսի կողմից անմիջապես ֆինանսավորվող որոշ պետական գործակալությունների գործունեության դադարեցում՝ հաջորդ ֆինանսական տարվա համար բյուջեի բացակայության պատճառով, ինչը հազվադեպ երևույթ չէ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է օգտագործել կառավարության աշխատանքի դադարեցումը՝ անձնակազմի և աշխատավարձերի զանգվածային կրճատումներ կատարելու համար: Նա պնդում էր, որ բյուջեի վերաբերյալ դեմոկրատների դիրքորոշումը ստեղծել է բյուջետային փակուղի, և Սպիտակ տունը շահագործում է ստեղծված իրավիճակը՝ հանրապետականներին դուր չեկող ծրագրերը վերացնելու համար:

